Մատչելիության հղումներ

Կարգապահության բարձրացումը` Զինված ուժերի 2012-ի գերակա խնդիրներից


Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցություն, որի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է Զինված ուժերի 2012 թվականի գերակա խնդիրները եւ հիմնական անելիքները:

Որպես 2012 թվականի գերակա խնդիրներ պաշտպանության նախարարը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության եւ Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները:

Սեյրան Օհանյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են Զինված ուժերի 2011 թվականի հաջողությունները:

Նախարարի հրամանով` օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները եւ քաղաքացիական ծառայողները արժանացել են նախարարության գերատեսչական մեդալների ու պատվոգրերի:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նաեւ նախարարության մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները եւ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգեւատրել Մարշալ Բաղրամյան մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG