Մատչելիության հղումներ

Մուշարաֆը պատրաստվում է վերադառնալ Պակիստան


Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը խոստացել է վերադառնալ հայրենիք այս ամսվա վերջին` անկախ նրանից, որ իր կյանքին կարող է վտանգ սպառնալ:

Մուշարաֆը նաեւ հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2013 թվականին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին:

Անցած տարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում Մուշարաֆը ասել էր, թե պատրաստվում է 2013 թվականի ընտրություններից առաջ հաղթանակած վերադառնալ Իսլամաբադ:

«Հավատացած եմ, որ նորաստեղծ կուսակցությունը, որ կոչվում է Համապակիստանյան մահմեդական լիգա, կարեւոր դերակատարություն կունենա երկրում, քանի որ երկիրը վատ վիճակում է», - ասել էր Պակիստանի նախկին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG