Մատչելիության հղումներ

Դամասկոսում պայթյունի հետեւանքով 25 մարդ է զոհվել


Սիրիայի մայրաքաղաքի մարդաշատ խաչմերուկներից մեկում այսօր պայթյունի հետեւանքով, տեղական հեռուստատեսության տվյալներով, 25 մարդ է զոհվել: Զոհվածների մեծամասնությունը քաղաքացիական անձինք են: Կան տասնյակ վիրավորներ:

Սիրիական հեռուստատեսությունը, որը դեպքի վայրից ռեպորտաժ է հեռարձակել, պայթյունի պատասխանատվություն դնում է «ահաբեկիչների» վրա: Ընդդիմության ակտիվիստները ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ մեղադրում են կառավարական մարմիններին:

Երկու շաբաթ առաջ երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները խլել էին 44 մարդու կյանք: Այն ժամանակ իշխանությունները մեղադրեցին «Ալ Ղաիդայի» զինյալներին:

Արդեն 10 ամիս է, ինչ Սիրիայում շարունակվում է նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի եւ ընդդիմության դիմակայությունը: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվն անցել է հինգ հազարից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG