Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները քննադատում են Գերմանիայի նախագահին


Գերմանական եւ միջազգային լրագրողական կազմակերպությունները քննադատությամբ են հանդես եկել Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հասցեին, ով փորձել է ճնշում գործադրել «Բիլդ» պարբերականի խմբագրակազմի վրա եւ թույլ չտալ իր համար անցանկալի հոդվածի հրապարակումը, հայտնում է «Դոյչե Վելե» ռադիոկայանը:

Ավելի վաղ «Բիլդ»-ը հաստատել է, որ Քրիստիան Վուլֆը փորձել է արգելել հոդվածի հրապարակումը, որը վերաբերում է իր կողմից 500 հազար եվրոյի մասնավոր վարկ ստանալուն:

Գերմանական ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը, Քրիստիան Վուլֆը այսօր հեռուստատեսային ելույթ է ունենալու տեղի ունեցածի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG