Մատչելիության հղումներ

Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները կհանդիպեն Հորդանանում


Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները խաղաղ բանակցությունների կասեցումից ավելի քան մեկ տարի հետո այսօր առաջին անգամ կհանդիպեն Հորդանանի մայրաքաղաք Ամմանում: Իսրայելի վարչապետի հատուկ բանագնաց Իցհակ Մոլխոն եւ նրա պաղեստինցի գործընկեր Սաեբ Էրեկատը կքննարկեն խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղիները:

Ոչ պաշտոնակական հանդիպումը տեղի կունենա մերձավորարեւելյան կարգավորման միջազգային միջնորդների` Եվրամիության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի, հանդիպման շրջանակներում:

Այս հանդիպումը դեռ չի նշանակում, որ բանակցային գործընթացը պաշտոնապես մեկնարկել է, եւ երկու կողմերի ներկայացուցիչները դրանից ոչ մի կոնկրետ արդյունք չեն ակնկալում:

Պաղեստինը` որպես բանակցությունների վերսկսման գլխավոր պայման, շարունակում է պնդել, որ Իսրայելը դադարեցնի շինարարությունը Հորդանանի արեւմտյան ափին եւ արեւելյան Երուսաղեմում: Իսրայելն էլ շարունակում է հայտարարել, որ բանակցությունները պետք է առանց նախապայմանների վերսկսվեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG