Մատչելիության հղումներ

Իրանը նոր հեռահար հրթիռ կփորձարկի


Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներից Մահմուդ Մուսավին ասել է, որ առաջիկա օրերին կիրականացվի հեռահար նոր հրթիռի փորձարկում։

Իրանի ռազմական նավատորմը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում եւ վերջերս սպառնացել է, թե պատերազմի պարագայում կփակի այն։ Մինչդեռ, Հորմուզի նեղուցով իրականացվում է նավթի համաշխարհային առեւտրի մոտ մեկ-երրորդը։

Միացյալ Նահանգները ռազմանավեր է տեղակայել Պարսից ծոցում եւ զգուշացրել, որ դրանք հարկ եղած դեպքում կուղեւորվեն դեպի նեղուց եւ կապահովեն դրա ապաշրջափակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG