Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Բանակցությունները 2011-ին իրական արդյունքի չբերեցին»


Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների շրջանակներում 2011 թվականին կայացած հանդիպումները իրական արդյունքների չբերեցին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Պատճառը, ըստ Մամեդյարովի, «հայկական կողմի ապակառուցողական վերաբերմունքն» է։

«Առանց օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հակամարտության կարգավորման հարցում չի կարող լինել ոչ մի առաջխաղացում», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ի պատասխան հարցի, թե հակամարտության կարգավորման համար համագործակցության ի՞նչ ձեւեր եւ ուղիներ է տեսնում, եւ հնարավո՞ր է արդյոք նոր կառույցների եւ կազմակերպությունների ներգրավումը, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, որի ոչ մշտական անդամ է դարձել Ադրբեջանը, Մամեդյարովը, մասնավորապես, ասել է. - «Չնայած հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բազմամյա գործունեությանը` այն դեռեւս չկարգավորված է մնում։ Մենք 2012 թվականից կսկսենք մեր գործունեությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Պետք է նշել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը որեւէ հարց, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ներկայացնելը պետք է տեղի ունենա Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ համաձայնեցված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG