Մատչելիության հղումներ

Վալերի Բուայեն եւ իր ընտանիքը վերցվել են պահպանության տակ


Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն եւ իր ընտանիքը որոշ ժամանակ կօգտվեն արդյունավետ պահպանությունից։ Այդ մասին Le Figaro պարբերականին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խորհրդական Կլոդ Գեանը։

«Վտանգը անչափ մեծ չի թվում, սակայն մենք ապահովագրված չենք որեւէ մեկի անհավասարակշիռ գործողություններից», - ասել է նախարարի խորհրդականը։

Վալերի Բուայեն երկուշաբթի օրը բողոք է ներկայացրել Մարսելի ոստիկանություն` հայտնելով իրեն եւ իր ընտանիքին ուղղված մահվան եւ բռնության սպառնալիքների, իր ինտերնետային կայքի վրա հարձակման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG