Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Իսպանիայի նոր վարչապետին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության»:

Մարիանո Ռախոյը Իսպանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է անցած շաբաթ։ Նրա Ժողովրդական կուսակցությունը հաղթել է նոյեմբերի 20-ի ընտրություններում` բացարձակ մեծամասնություն ստանալով խորհրդարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG