Մատչելիության հղումներ

Բաբաջանը Սարկոզիին մեղադրում է խոստումը դրժելու մեջ


Թուրքիայի փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը խորհրդարանում թույլ չտալու խոստումը դրժելու մեջ։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաբաջանը շաբաթ օրը ասել է, թե Սարկոզին հավաստիացումներ է արել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որ օրինագիծը տապալվելու է։

«Ես ինքս լսել եմ դա մեր ունեցած համատեղ հանդիպումների ընթացքում։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ անցած շաբաթ։ Ո՞ւր է խոստումը», - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը` հավելելով. - «Խոստումը հարգելը շատ կարեւոր է քաղաքականության մեջ։ Եթե այդ խոստումը տրվում է պետական գործչի կողմից, ապա դա պարտավորեցնում է պետությանը եւ երկրին»։

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը անցած շաբաթավերջին դատապարտել է Սուդանը։ Sudan Tribune պարբերականի վկայությամբ, պաշտոնական Խարթումը իր համերաշխությունն է հայտնել Թուրքիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG