Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է 185 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 185 անգամ, Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց։

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։

Հրադադարի ամենօրյա խախտումների մասին հաղորդագրություններ է տարածում նաեւ ադրբեջանական կողմը` դրանց համար մեղադրելով հայկական ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG