Մատչելիության հղումներ

Ընկած տիեզերական արբանյակի բեկորներից տուժած տանտիրոջ վնասները կփոխհատուցվեն


Երեկ Պլեսեցկից արձակված ռուսական «Մերիդիան» արբանյակը չի կարողացել դուրս գալ հաշվարկային ուղեծիր՝ կրող հրթիռի թերի աշխատանքի պատճառով, եւ ընկել է Նովոսիբիրսկի տարածաշրջանում։

Արբանյակի բեկորներից մեկը ընկել է մի քաղաքացու տան վրա եւ վնասել կտուրը։ Տուժողներ չկան։ Մասնագետները վստահեցնում են, որ արբանյակի անկման շրջանում վնասակար ճառագայթում չի գրանցվել։ Տուժած տանտիրոջը վնասները խոստացել են փոխհատուցել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Արբանյակի կորած բեկորների որոնումները շարունակվում են։

Սա վերջին ամիսներին ռուսական տիեզերագնացության միակ անհաջող մեկնարկը չէ։ Օգոստոսի 24-ին «Պրոգրես» տիեզերական բեռնատարը կրող «Սոյուզ» հրթիռը ընկել էր Ալթայի երկրամասում, որեւէ վնաս չէր պատճառվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG