Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Բեռնար Ակկուայեին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր նամակ է հղել ֆրանսիայցի իր պաշտոնակից Բեռնար Ակկուայեին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:

«Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովը մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ մարդու իրավունքների հայրենիք լինելու իր բարձր համարմանը: Հուսով եմ, որ Սենատը եւս կմիանա Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագծին, եւ Ֆրանսիան կհամալրի այն երկրների ցանկը, որոնք օրենսդրական ճանապարհով ամրագրել են, որ մարդկության դեմ գործված ոճիրները չունեն վաղեմության ժամկետ», - ասված է նամակում:

Նիկոյանը նաեւ Հայաստանի Ազգային ժողովի անունից երախտիքի խոսք է ուղղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, «բոլոր նրանց, ովքեր պայքարում են, որ այլեւս երբեք չգործվի նման սարսափելի ոճիր մարդկության դեմ, բոլոր նրանց, ովքեր անթույլատրելի են համարում ուրացման ամենավտանգավոր ձեւը` պետական ուրացումը, բոլոր նրանց, ովքեր կարեւորում են արդարությունն ու համամարդկային արժեքները, վերջապես բոլոր նրանց, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանում համապարփակ խաղաղության, բաժանարար գծերի վերացման եւ ժողովուրդների հաշտեցման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG