Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է ԵՄ-ի պատվիրակության նոր ղեկավարին


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, վերջին շրջանում այն բավականին ակտիվացել է, ինչը դրսեւորվում է ինչպես փոխադարձ այցելություններով, այնպես էլ նոր ծրագրերի ակտիվ իրականացմամբ: Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու այդ բարեփոխումները:

Տրայան Հրիսթեան ասել է, որ Հայաստան - ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է պահպանել այդ մակարդակն ու ավելացնել ջանքերը՝ բոլոր բնագավառներում վստահության, երկխոսության, համագործակցության ամրապնդմանն աջակցելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG