Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցել է ԱՊՀ-ի հոբելյանական գագաթնաժողովին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում երեկ մասնակցել է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին` նվիրված ԱՊՀ-ի 20-ամյակին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներն ընդունել են Հայտարարություն, որում հաստատել են իրենց մտադրությունը` ուղղված համագործակցության զարգացմանը եւ փոխըմբռնման ու գործակցության ամրապնդմանը: Փաստաթղթում նշված են ԱՊՀ-ի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ռազմավարական խնդիրները: Պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել անել ամեն հնարավորը, որպեսզի ԱՊՀ-ն հետագայում եւս մնա կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն, փոխշահավետ համագործակցության տարածք, կայուն քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ գիտատեխնիկական զարգացման տարածաշրջան:

ԱՊՀ-ի երկրների ղեկավարները քննարկել են նաեւ 2012 թվականին ԱՊՀ-ի երկրների տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Առանցքային է համարվել հատկապես կապի եւ տեղեկատվայնացման ոլորտներում գործակցությունը: Որոշում է կայացվել ընտրություններին ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունների դերի բարձրացման մասին եւս:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկոյան վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG