Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսին՝ Չեխիայի Հանրապետության առաջին նախագահ, գրող, դրամատուրգ եւ հրապարակախոս Վացլավ Հավելի մահվան կապակցությամբ:

«Վացլավ Հավելի մահը մեծ կորուստ է ոչ միայն չեխ ժողովրդի, այլեւ Եվրոպայի եւ ողջ աշխարհի ժողովրդավարական հանրության համար», – Հայաստանի նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն հեռագրում գրել է Սերժ Սարգսյանը՝ խնդրելով հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն փոխանցել Վացլավ Հավելի հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG