Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիները պատրաստվում են առաջիկա հանրահավաքին


Շուրջ 40 հազար ռուսաստանցիներ սոցիալական ցանցերում պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Մոսկվայի Սախարովի անվան հրապարակում շաբաթ օրը նախատեսված «Հանուն արդար ընտրությունների» բողոքի ակցիային:

Մշակույթի ավելի քան 150 գործիչ ստորագրել է ակցիային մասնակցելու կոչի տակ:

Երեկ տեղի է ունեցել հանրահավաքի կազմակերպիչների հավաքը, որտեղ ընդդիմության լիդերներից Բորիս Նեմցովն ու Վլադիմիր Ռիժկովը առաջիկա հանրահավաքի կարգախոսն են առաջարկել` «Ոչ մի ձայն Պուտինին»:

Բոլոտնայա հրապարակում դեկտեմբերի 12-ին անցկացված նախորդ հանրահավաքին ավելի քան 50 հազար մարդ է մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG