Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ-ի նիստերին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր Մոսկվայում մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել վաղը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունը:

Ստորագրվել են շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:

Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:

Նույն օրը կայացել են ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի առանձին նիստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG