Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը կմեկնի Ֆրանսիա


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:

Կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, Հետազոտության եւ բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի հետ, այցելություն Ֆրանսիայի համալսարաններ:

Նախարարը հանդիպում կունենա նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG