Մատչելիության հղումներ

Դրամական մրցանակներ` բարձր ցուցանիշների հասած հայաստանցի մարզիկներին


Հայաստանցի շախմատիստները վերադառնում են Չինաստանի Նինգբո քաղաքից, որտեղ նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը, Երեւան, 27-ը հուլիսի, 2010թ.
Հայաստանցի շախմատիստները վերադառնում են Չինաստանի Նինգբո քաղաքից, որտեղ նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը, Երեւան, 27-ը հուլիսի, 2010թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, 2011 թվականին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հայաստանցի 106 մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պարգեւատրվող մարզիների թվում են` ծանրամարտիկ, Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկներ` աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր` Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ Նարեկ Խաչատրյանը եւ Ռաֆիկ Մանուկյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության երրորդ մրցանակակիր Հարություն Մերդինյանը:

Դրամական մրցանակների արժանացածների թվում են նաեւ` շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամները` Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, շախմատի աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը եւ այլ մարզաձեւեր ներկայացնող մարզիկներ, ովքեր այս տարի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում բարձր են պահել Հայաստանի մարզական պատիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG