Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանը այսօր մասնակցել է ՀՀԿ-ի Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ-ի 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: