Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սկսվում է նախագահի թեկնածուների գրանցումը


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօրվանից սկսում է հաջորդ տարվա մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումը:

Հանձնաժողովի փոխանցմամբ` առայժմ գրանցման համար անհրաժեշտ բոլոր նախնական ընթացակարգերն անցել է Ռուսաստանի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առաջադրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից։

Երեկ առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ է հանձնել «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախկին խոսնակ Սերգեյ Միրոնովը:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին փաստաթղթերը կհանձնեն նաեւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին եւ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG