Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Սիրիայում բռնությունների զոհերի թիվը անցնում է 5 հազարից


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլեյը հայտարարել է, որ ավելի քան 5 հազար մարդ է զոհվել Սիրիայում 9 ամիս շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում, հազարավոր մարդիկ էլ հայտնվել են անազատության մեջ:

Պիլեյի խոսքով` զոհվածների թվում են առնվազն 300 երեխաներ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը հիշեցրել է, որ օգոստոսին, երբ վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկություններ է ներկայացրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, զոհերի թիվը եղել է 2 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG