Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը


2012 թ. մարտի 6-ին` ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առնելու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումը՝ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված բողոքում մասնավորապես հիմնավորվում է, որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որպեսզի վերջիններս մշակեն եւ իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: Ընդ որում, սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը` որպես տեղեկություն, եւս գաղտնի են:

«Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարեւոր եւ ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական եւ ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ», - այս առնչությամբ տարածած հաղորդագրությունում նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG