Մատչելիության հղումներ

Կուդրինը քննադատում է Պետդումայի ընտրությունները


Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում խստորեն քննադատել է դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ երկրում անհրաժեշտ է նոր ազատական ուղղվածության կուսակցություն ստեղծել։

«Ես պատրաստ եմ օժանդակել այդ գործընթացին։ Կասկած չկա, որ մոտ ապագայում այն կմեկնարկի», - նշել է Կուդրինը։

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ալեքսեյ Կուդրինին պաշտոնանկ էր արել երեք ամիս առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG