Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Իտալիա


Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն եւ Վատիկան:

Նախագահի մամլո ծառայությունը փոխանցում է, որ այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հռոմում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդես: Իսկ Վենետիկում նա կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Ծրագրված են Հայաստանի նախագահի հանդիպումները Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG