Մատչելիության հղումներ

Կոկոյտին ընդունել է Գերագույն դատարանի նախագահի եւ գլխավոր դատախազի հրաժարականները


Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին ստորագրել է Գերագույն դատարանի նախագահի եւ գլխավոր դատախազի հրաժարականները: Դրանք ենթակա են երկրի խորհրդարանի հաստատմանը, որը հարցը կքննարկի գալիք երկուշաբթի:

Հրաժարականների մասին որոշումը ընդունվել է նախօրեին իշխանության եւ ընդդիմության միջեւ ստորագրված համաձայնության կապակցությամբ, որի նպատակն է կարգավորել քաղաքական ճգնաժամը:

Դրա համաձայն, Հարավային Օսիայի Նախագահ Էդուարդ Կոկոյտին պետք է հայտարարի իր հրաժարականի մասին, ընդդիմադիրները լքելու են Ցխինվալի կենտրոնական հրապարակը եւ դադարեցնելու են բողոքի ցույցը, իսկ ընդդիմության թեկնածու Ալլա Ջիոյեւան իրավունք է ստանալու մասնակցել մարտի 25-ին նշանակված ընտրություներին:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG