Ռուսաստանի մայրաքաղաքի Բոլոտնայա հրապարակ են բերվել հարյուրավոր ոստիկաններ:
Այստեղ արդեն մեկնարկել է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը:
Անվտանգությանը միջոցառումներն ուժեղացվել են Կարմիր, Մանեժնայա եւ Տրիումֆալնայա հրապարակներին հարող շրջաններում: Այդտեղ կայանված ավտոբուսներում հերթապահում են ներքին գործերի մարմինների ու Ռուսաստանի ներքին զորքերի ստորաբաժանումների աշխատակիցները:
«Հանուն ազնիվ ընտրությունների» ակցիան այսօր անցկացվում է ռուսաստանյան տասնյակ քաղաքներում: Կան ձերբակալվածներ:
Ուլյանովսկում, օրինակ, ցույցից մի քանի ժամ առաջ ոստիկանությունը ձերբակալել է դրա կազմակերպչին: Խաբարովսկում բերման են ենթարկվել քաղաքի կենտրոնում անցկացված ֆլեշ-մոբի մոտ 20 մասնակիցներ: Չիտայից հաղորդում է ստացվել երեք ակտիվիստների ձերբակալության մասին:
Վլադիվոստոկում ու Բլագովեշչենսկում հանրահավաքներն անցել են առանց միջադեպերի: