Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա Լուսնի խավարում


Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա այս տարվա վերջին խավարումը` Լուսնի լրիվ խավարում, որը կդիտվի Երկրագնդի զգալի մասից, այդ թվում` Հայաստանից:

Հայաստանի աստղագիտական ընկերությունը փոխանցում է, որ այս անգամ Լուսնի լրիվ խավարումը կարող են դիտել Հյուսիսային Ամերիկայում, կենտրոնական եւ արեւելյան Ասիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, իսկ մասնակի` նաեւ Եվրոպայում, Աֆրիկայի զգալի մասում եւ արեւելյան Ասիայում:

Խավարման կիսաստվերը կսկսվի Երեւանի ժամանակով` 15:33:36-ին եւ կավարտվի 21:29:57-ին:

Խավարման լավագույն դիտման տարածաշրջաններն են կենտրոնական եւ արեւելյան Ասիան, իսկ Հայաստանում կդիտվի միայն մասնակի խավարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG