ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կամ «կտրվել է իրականությունից, կամ խելագարվել», քանի որ պնդում է, թե մեղավոր չէ Սիրիայում հակակառավարական ցույցերը բռնի ուժով ցրելու արդյունքում տեղի ունեցած հազարավոր մարդկանց սպանությունների համար:
Թոները վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, թե Ասադը կորցրել է լեգիտիմությունը եւ պետք է հրաժարական տա:
Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասադը հայտարարել էր, թե ցուցարարների վրա կրակելու հրաման երբեք չի արձակել:
Միացյալ ազգերի կազմակերպության տվյալներով վերջին 9 ամիսներին Սիրիայում չդադարող բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 4 հազար մարդ է մահացել: