Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանել է Մարսել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ֆրանսիական Մարսել քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության պետական ղեկավարների 20-րդ նիստին:

Այցի շրջանակներում ի պատիվ Հայաստանի նախագահի` այսօր երեկոյան Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը հանդիպում է կազմակերպելու քաղաքապետարանում` հայկական համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մարսելի հայկական համայանքի ղեկավար Տիգրան Հարունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սա Սերժ Սարգսյանի առաջին այցն է Մարսել: Նրա տվյալներով, համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահը կհանդիպի իր ֆրանսիացի պաշտոնակցի` Նիկոլա Սարկոզիի հետ:

Հայաստանի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG