Մատչելիության հղումներ

Մոսկվայում ոստիկանությունը մեծ թվով ցուցարարների է ձերբակալել


Չնայած ոստիկանության եւ ներքին գործերի նախարարության զորքերի բազմամարդ ներկայությանը, երեկ Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել` վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված կոչեր հնչեցնելով:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ցույցի ընթացքում շուրջ 250 մարդ է բերման ենթարկվել: Ձերբակալվածների թվում է ընդդիմության առաջնորդներից մեկը` Բորիս Նեմցովը:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, երեկ երեկոյան ընդդիմադիրներից ավելի բազմամարդ ցույց են կազմակերպել նաեւ իշխանությունների աջակիցները, ովքեր «Պուտի՛ն, Ռուսաստա՛ն» կոչերով հավաքվել են Կրեմլի մոտ:

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ, Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիա կազմակերպելու փորձ կատարելիս 50 մարդ է ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG