Մատչելիության հղումներ

Վիլնյուսում մեկնարկել է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների հանդիպումը


ԵԱՀԿ-ում նախագահող երկրի` Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այսօր մեկնարկել է կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպումը։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցներին ողջունել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ապա ելույթներ են ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։

Ելույթ ունեցողները ընդգծել են տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու, նոր սպառնալիքները եւ մարտահրավերները դիմագրավելու անհրաժեշտությունը։

Վիլնյուսում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը։ Նրանք նախօրեին հանդիպել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ եւ քննարկել, մասնավորապես, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների վիլնյուսյան հանդիպման շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG