Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրկին փոխվեց


Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատը` Սենատը ընդունել է օրինագիծ, որով երկրի նախագահի պաշտոնավարման 7-ամյա ժամկետը փոխարինվում է 5 տարով, ինչպես նախկինում էր:

Կասկածներ կան, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը նման փոփոխություն է առաջարկել, որպեսզի ապահովի եւս երկու անգամ պաշտոնավարելու իր հնարավորությունը:

Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի էին դարձրել 2002 թվականին անցկացված հանրաքվեի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG