Մատչելիության հղումներ

Պահակակետում հայտնաբերվել է զինվորի դիակը` հրազենային վերքով


Անցած գիշեր ժամը 00:55-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG