Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ներում է շնորհել երկու իսրայելցի գործարարներին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր ներում է շնորհել վրացական բանտում իրենց պատիժը կրող իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեէվ Ֆրանկելին։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ, Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն հայտնել է, որ Սահակաշվիլին այդ որոշումը ընդունել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի խնդրանքով` մարդասիրական նկատառումներից ելնելով։

Իսրայելցի երկու գործարարները ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին եւ դատապարտվել, համապատասխանաբար, 6.5 եւ 7 տարվա ազատազրկման` Վրաստանի ֆինանսների փոխնախարարին կաշառելու փորձի մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG