Մատչելիության հղումներ

Իրանի նկատմամբ ԵՄ-ի նոր պատժամիջոցների հարցում համաձայնություն է ձեռք բերվել


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի առաջարկով, այսօր Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովում համաձայնեցվել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։

«Եվրոպական միությունն արդեն մեծ թվով միջոցներ է ձեռնարկել, սակայն համոզված ենք, որ անհրաժեշտ են խաղաղ, օրինական, տնտեսական նոր պատժամիջոցներ, որոնցից մեկը կլինի Իրանի ֆինանսական սեկտորի մեկուսացումը», - նիստից առաջ ասել է Հեյգը։

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցների հարց է բարձրացրել այն բանից հետո, երբ Թեհրանում երիտասարդ արմատականները հարձակվել են բրիտանական դեսպանատան շենքի վրա։

Եվրամիության արտգործնախարարները լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել նաեւ Սիրիայի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG