Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը ընդունել է Ալլա Ջիոեւայի բողոքը


Այսօր ուշ երեկոյան Հարավային Օսիայի Գերագույն դատարանն ընդունել է Ալլա Ջիոեւայի բողոքը: Նա վիճարկում է Գերագույն դատարանի որոշումը, որով նոյեմբերի 27-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անվավեր էր ճանաչվել: Հիշեցնենք, ընտրությունների արդյունքում Ջիոեւան հաղթանակ էր տարել:

«Կարելի է ասել, որ դատարանն ընդունել է բողոքը»,- հայտարարել է Գերագույն դատարանի նախագահը եւ տեղեկացրել, որ բողոքը կգրանցվի դեկտեմբերի 1-ին, քանի որ այն ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտին:

Ջիոեւան իր աջակիցների կազմակերպած շարունակական բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է, որ բողոքին կից ներկայացրել է ինչպես իր, այնպես էլ իր մրցակից Բաբիլովի վստահված անձանց, միջազգային դիտորդների 85 արձանագրություններ, որոնք վկայում են, որ քվեարկության ժամանակ ընտրությունների վրա ազդեցություն ունեցած խախտումներ չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG