Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է ԵԱՀԿ-ի միջնորդներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Բեռնար Ֆասիեն Սերժ Սարգսյանին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Վիլնյուսում ս.թ. դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդին ընդառաջ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը եւ Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG