Մատչելիության հղումներ

«Ես էլ եմ տաջիկ, ինձ էլ արտաքսեք»


Այսօր Մոսկվայում` Միգրացիայի դաշնային ծառայության շենքի մոտ, ձերբակալվել է 5 մարդ՝ Ռուսաստանից տաջիկ միգրանտներին արտաքսելու դեմ բողոքելու համար։

«Ես էլ եմ տաջիկ, ինձ էլ արտաքսեք» բողոքի ակցիայի մասնակիցները ցուցադրաբար լվացել են շենքի պատուհանները եւ ավլել դեպի շքամուտք տանող ճանապարհը՝ այդպես կատարելով աշխատանքը, որի շնորհիվ փող է վաստակում տաջիկ միգրանտների մեծ մասը։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչել է ոստիկաններին, ովքեր ասել են, որ «բողոքի ակցիայի մասնակիցներից եւ ոչ մեկն ազգությամբ տաջիկ չէ»։

Ոստիկանների փոխանցմամբ, ձերբակալվածներն անարխիստական խմբավորման անդամներ են։

Ռուսաստանը սկսել է տաջիկ միգրանտներն արտաքսել այն բանից հետո, երբ Տաջիկստանում ազատազրկման են դատապարտել երկու օդաչուների, որոնցից մեկը Ռուսաստանի, մյուսը` Էստոնիայի քաղաքացի է։

Տաջիկստանի դատարանն օրերս երկուսին էլ ներում է շնորհել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG