Մատչելիության հղումներ

Գերմանիայում բնապահպանների հետ բախումներում տուժել են երկու տասնյակ ոստիկաններ


Գերմանացի առնվազն 20 ոստիկաններ այսօր տուժել են բնապահպանների հետ բախումների արդյունքում: Վերջիններս բողոքում են Ֆրանսիայից ռադիոակտիվ թափոնների հերթական խմբաքանակը Գերմանիա տեղափոխելու դեմ:

Հաղորդվում , որ Դանենբերգ քաղաքի մոտ շուրջ 300 ակտիվիստներ փորձել են փակել երկաթուղին, որով պիտի անցներ 150 տոննա ռադիոակտիվ թափոններ տեղափոխող գնացքը: Թափոնները, կառավարության պնդմամբ` ժամանակավորապես թաղվելու են Գորլեբեն քաղաքի մերձակայքում:

Բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ իրավապահները նրանց դեմ օգտագործել են ջրնետ մեքենաներ ու արցունքաբեր գազ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG