Մատչելիության հղումներ

Մարոկկոյի չափավոր իսլամիստական կուսակցությունը հայտարարում է, թե հաղթել է ընտրություններում


Մարոկկոյի Արդարության եւ զարգացման կուսակցությունը հայտարարել է, թե հաղթել է երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Մարոկկոն երկրորդ պետությունն է Հյուսիսային Աֆրիկայում (Թունիսից հետո), որտեղ «արաբական գարունը» սկսվելուց հետո կառավարություն ձեւավորելու իրավունք է ստացել չափավոր իսլամիստական կուսակցությունը:

Քվեարկության պաշտոնական արդյունքները, հարկ է նշել, դեռեւս չեն հրապարակվել:

Չնայած մի շարք ակտիվիստների` ընտրությունները բոյկոտելու կոչերին, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 45 տոկոսը:

Դեկտեմբերի 4-ից երկրով մեկ ծրագրված են բողոքի նոր ցույցեր:

Երկրի թագավոր Մոհամեդ 6-րդը եւ գործող կառավարությունը մեղադրվում են այս տարվա առաջին կեսին երկրում զանգվածային ելույթների ժամանակ պահանջված ժողովրդավարական բարեփոխումները անցկացնելուց հրաժարվելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG