Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵՄ-ից գործնական քայլեր է ակնկալում վիզայի դյուրացման հարցում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական` 12-րդ նիստին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Էդվարդ Նալբանդյանը նիստում, մասնավորապես, անդրադարձել է վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների հարցին:

«Մենք ակնկալում ենք Եվրամիության գործնական քայլեր», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG