Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը` Ազգային ժողովի արտահերթ նիստ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով կատարում է խորհրդարանի նախագահի պարտականությունները, ստորագրել է որոշում նոյեմբերի 28-ին ժամը 12.00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին։

Արտահերթ նիստի նախաձեռնությամբ երեկ հանդես է եկել կառավարությունը` 2012 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող հարկային եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը քննարկելու նպատակով։

Նիստի օրակարգում, որը ներկայացված է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, ընդգրկված են մոտ երեք տասնյակ հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG