Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Երեւան` քննարկելու Ղարաբաղի հարցը


Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին կայցելի Երեւան։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնի փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են Լեֆորի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ։

Քննարկումների առանցքում լինելու է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը։

«Այցը մաս է կազմում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներին սատարելու` Եվրամիության ջանքերին», - ասված է Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում։

Ֆիլիպ Լեֆորը Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հայաստան առաջին այցը կատարել էր սեպտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG