Մատչելիության հղումներ

Երեւանում տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը


Նոյեմբերի 28-29-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցելու են ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ:

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Մամլո դիվանը տեղեկացնում է, որ ծրագրված հանդիպմանը կմասնակցեն Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նիստին ակնկալվում է նաեւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-Ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի եւ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի ներկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG