Մատչելիության հղումներ

Ցուցարարները շարունակում են մնալ Թահրիր հրապարակում


Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով` վերջին օրերին մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում առնվազն 30 մարդ է մահացել:

Հազարավոր ցուցարարներ շարունակում են մնալ հրապարակում, նրանք պահանջում են Զինված ուժերի Գերագույն խորհրդի ղեկավար Մոհամեդ Հուսեյն Թանթավիի անհապաղ հրաժարականը:

Ցուցարարներին չի գոհացնում նաեւ Զինված ուժերի Գերագույն խորհրդի ղեկավարի երեկվա հեռուստաուղերձը, որտեղ նա խոստացել է առաջիկայում հանրաքվե անցկացնել` իշխանությունը զինվորականներից քաղաքացիական անձանց փոխանցելու հարցով:

Զինվորականները Եգիպտոսում իշխանության ղեկին են այս տարվա փետրվարից, երբ հասարակական դժգոհությունների հետեւանքով պաշտոնանկ արվեց երկիրը շուրջ երեք տասնամյակ ղեկավարած Հոսնի Մուբարաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG