Մատչելիության հղումներ

Թահրիր հրապարակում բախումների զոհերի թիվը հասել է 30-ի


Առնվազն 30 մարդ է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ արդեն չորրորդ օրը շարունակվող բախումների հետեւանքով։

Իշխող Զինված ուժերի Գերագույն խորհուրդը կոչ է արել երկրի քաղաքական ուժերին երկխոսություն սկսել` ստեղծված լարվածությունը հաղթահարելու համար:

Միեւնույն ժամանակ, ռազմական խորհուրդը չի ընդունում կառավարության հրաժարականը:

Ցուցարարները պահանջում են իշխանությունը հանձնել քաղաքացիական ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG