Մատչելիության հղումներ

Արեւմտյան փորձագետները խորհրդատվություն են տրամադրում Հայաստանի ԶՈՒ-ին


Նոյեմբերի 13-21-ը հերթական այցով Հայաստանում էր Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախարարությունում խորհրդատվական խումբը քննարկումներ է անցկացրել կադրերի կառավարման ոլորտում ներգրավված պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ: Քննարկումների հիմնական թեման Հայաստանի զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման եւ զարգացման հարցերն էին:

Խորհրդատվական խմբին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG