Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը վերահաստատեց իր հրաժարականը


Հովիկ Աբրահամյանը այսօր վերահաստատել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին` խորհրդարանի նիստում: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրությունում նշված է, որ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի` եթե խորհրդարանի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ: «Ուստի, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով ընտրվելիս ստացել էր առավել ձայներ (104 կողմ ), կկատարի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները», - փոխանցում են խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG